Երկրաշարժի հետեւանքով Էվերեստը տեղաշարժվել է 3 սմ. գիտնականներ
Չինացի գիտնականները պարզել են, որ Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով Էվերեստ լեռը 3 սմ տեղաշարժվել է հարավ-արեւմուտք: Ընդ որում, լեռան բարձրությունը չի փոխվել:
Հետազոտողների խոսքով՝ երկրի մայրաքաղաք Քաթմանդուն էլ իր հերթին ստորգետնյա ցնցումների հետեւանքով 2 մետր շարժվել է հարավ: