7425 դիտում
10:25 30-12-2017
Ձվի թանկացումից մինչև «ազատություն քաղբանտարկյալներին». Իրանում բողոքի ցույցեր են. BBC
Իրանի արևմտյան Քերմանշահ և Րեշտա քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել իշխանությունների դեմ: Ցույցեր են անցկացվել նաև Շիրազում, Իսպահանում, Համադանում: Ամենամարդաշատ հանրահավաքն անցկացվել է Մեշհադում, որտեղ ձերբակալվել է 52 ցուցարար: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42518195]BBC[/url]-ն:
Ցույցերը սկսվել են հինգշաբթի օրը, երբ քաղաքներից մեկում բողոքի ցույց է սկսվել ձվի թանկացման դեմ: Այնուհետև ցույցերը տարածվել են և ձեռք բերել քաղաքական երանգ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս, որ ցուցարարների թիրախում են նախագահ Հասան Ռոհանին, հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, թեև անուններ չեն հնչել:
Ցուցարարները վանկարկել են. «Ժողովուրդը ապրում է աղքատության մեջ, իսկ հոգևորականներն իրենց աստվածների տեղն են դրել», Մեշհադում վանկարկել են «Ոչ Գազան, ոչ Լիբանանը, իմ կյանքն Իրանն է», քննադատելով Իրանի արտաքին քաղաքականությունը, որը ձգտում է ազդեցություն ծավալել Մերձավոր Արևելքում:
Ինքնաբուխ բողոքի ցույցերը հազվադեպ երևույթ են Իրանում: Իրանի որոշ քաղաքաներում պարենային որոշ ապրանքներ վերջին օրերին թանկացել են մինչև քառասուն տոկոսով, իսկ հավի ձվերը մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են երկու անգամ: Իշխանությունները հայտարարել են, որ քաղաքական իրավիճակը սրում են օտարերկրյա գործակալները և հակահեղափոխական տարրերը, և խոստացել է ճնշել չարտոնված հանրահավաքները:
Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, կրկին մեղադրել է իրանական իշխանություններին, որ նրանք «հարուստ պատմությամբ ու մշակույթով հարուստ երկիրը վերածել են տնտեսապես քայքայվող և լքված երկրի, որը հիմնականում արտահանում է բռնություն, արյունահեղություն և քաոս»: ԱՄՆ-ն դատապարտել է ցուցարարների ձերբակալությունները և կոչ արել աշխարհի երկրներին աջակցել Իրանի ժողովրդին:
Նմանատիպ նյութեր
21892 դիտում
18:53 05-05-2018
Ռուսաստանմի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում «Նա մեր ցարը չի» կարգախոսով. BBC
15022 դիտում
18:10 01-07-2018
Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են` կենսաթոշակային տարիքի բաձրացման դեմ․ BBC
6841 դիտում
10:16 27-03-2021
Ձվի դեֆիցիտը և գնաճը արհեստական են. ձվի շուկայում ստեղծված վիճակի իրական պատճառը. «Ժամանակ»
Այս բաժնից
982 դիտում
20:19 02-01-2025
Մերձդնեստրի արդյունաբերությունը կանգ է առել
1192 դիտում
19:23 02-01-2025
Քիշնևի քաղաքապետը իշխանություններին անգործունակ է անվանել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով
892 դիտում
18:14 02-01-2025
Իտալիայի արտգործնախարարը լրագրող Չեչիլիա Սալայի կալանավորման առնչությամբ կանչել է Իրանի դեսպանին