slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Լոռու մարզում 48–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է մետաղյա խողովակին, տապալել Ստեփանավան անունը կրող ցուցանակը և հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Լոռու մարզում 48–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է մետաղյա խողովակին, տապալել Ստեփանավան անունը կրող ցուցանակը և հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count23270 դիտում article-date 21:23 29-12-2017
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի բնակիչ, 48-ամյա Կարեն Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի 3816 -17 HC տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով Լոռի-Բերդ –Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մետաղյա խողովակին, այնուհետև Ստեփանավան անունը կրող ցուցանակին և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Պետրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի պետ Թունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր