5447 դիտում
10:21 17-02-2015
24-ամյա վարորդը Հրազդանի կիրճում Hyundai-ով բախվել է մետաղյա խողովակին և բետոնե պատնեշին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան կիրճում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, մեկնելով վթարի վայր, պարզել են, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ, 24-ամյա Արեգ Բադալյանը իր վարած Hyundai մակնիշի 08 NN 880 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի մետաղյա խողովակին, այնուհետ՝ բետոնե պատնեշին:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 19-ամյա Ինեսսա Մանուկյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր են ժամանել նաև հրշեջ-փրկարարներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Բադալյանն ու վիրավոր Ի. Մանուկյանը սովորում են Հայ-ամերիկյան համալսրանում:
Նախնական տվյալներով HYUNDAI մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.800.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 163.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+