Ժոզե Մոուրինյո. Մեր կողմից խաղացողների վրա ծախսած 300 մլն եվրոն քիչ է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր գործունեության ընթացքում թիմի կազմի ուժեղացման համար ծախսած 300 միլիոն եվրո բավարար չէր:
«Դա քիչ է: Մենք երկրորդ տարին է, փորձում ենք վերակազմավորել թիմը, որը չի համարվում աշխարհի լավագույն ակումբներից մեկը:
«Մանչեսթեր Սիթին» հարձակվողների գներով պաշտպաններ է ձեռք բերում: Մեծ ակումբները տրանսֆերների համար գումարներ են վճարում, որոնք իրենց չեն կարող թույլ տալ մյուս թիմերը», ասել է Մոուրինյոն: