Ժոզե Մոուրինյո. Բենիտեսի կնոջ խելքը մի քիչ տեղը չէ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կնոջ՝ Մոնտսերատ Սեարայի խոսքերը, որ իր ամուսինն արդեն երրորդ ակումբում ուղղում է պորտուգալացու սխալները:
«Այդ կնոջ մոտ, որքան էլ նրան հարգեմ, ուղեղում շիլաշփոթ է: Եվ դա ծիծաղելի չէ, որովհետև նրա ամուսինը «Չելսի» է եկել Դի Մատեոյից հետո, իսկ «Ռեալն» էլ գլխավորել է Անչելոտիի պաշտոնանկությունից հետո:
Միակ ակումբը, որտեղ Բենիտեսն իսկապես ինձ է փոխարինել, եղել է «Ինտերը»՝ այդ պահին Եվրոպայի լավագույն թիմը, որը նա քանդեց ընդամենը կես տարում:
Այն, ինչ նա մտածում և ասում է իմ մասին, դե, նա ինչ որ բանով պետք է զբաղվի: Իսկ եթե նա հոգ տանի ամուսնու դիետայի մասին, ապա իմ աշխատանքը քննարկելու ավելի քիչ ժամանակ կունենա», ասել է Մոուրինյոն: