Ժոզե Մոուրինյո. Մեր մի շարք խաղացողների չի հերիքում հասունություն և բնավորություն
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչն է անբավարար իր թիմի որոշ խաղացողների մոտ:
«Շոուին, Մարսյալին, Լինգարդին և Ռեշֆորդին չի հերիքում հասունություն, բայց ես դրա ներքո նկատի ունեմ անձնական հատկանիշները:
Մենք նրանց տարիքում արդեն ավելի տղամարդ էինք: Ավելի հասուն: Կյանքին ավելի պատրաստված: Այսպես ասենք, մենք նվազ պաշտպանված էինք:
Անգլերեն դա նշանակում է «լկստված երեխաներ»: Այժմ երեխաներն ավելի երես առած են, քան մեր ծնողներն էին մեզ տալիս:
Հիմա մարդիկ ավելի դանդաղ են հասունանում: Օրինակ, վերցնենք Շուին, երբ նա եկավ «Մանչեսթեր Յունայթեդ» ինձանից երկու տարի շուտ: Նա չէր ձգում: Պոտենցիալ ուներ, բայց չէր ձգում:
Իմ նշած բոլոր խաղացողներին չի հերիքում բնավորություն, անհատականություն, բնատուր մարզական չարություն», ասել է Մոուրինյոն: