211652_close_icon

Նոր ընտրությունների միտքը չի ոգևորել որոշ ուժերի. նրանք դեռ հետ չեն բերել ծախսած գումարները. «ժողովուրդ»

views-count11896 դիտում article-date 09:43 28-04-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը քաղաքական ուժերի մի մասն այնքան էլ ոգևորությամբ չի ընդունել: Բանն այն է, որ ընտրությունները նաև մեծ ծախսեր են ենթադրում, եթե անգամ ոչ ընտրակաշառքի, ապա նախընտրական շտաբներ բացելու, քարոզչական խմբեր պահելու, հեռուստատեսությամբ եթեր գնելու առումով: Իսկ կուսակցությունները, հատկապես խորհրդարան անցածները, մեկ տարի առաջ էր՝ ահռելի միջոցներ էին այդ նպատակով ծախսել, և որևէ մտքի ծայրով անգամ չէր անցել, որ Հայաստանում քաղաքական իրադարձություններն այսպիսի դրամատիկ ընթացք կունենան: Ընդհակառակը, նրանք հույս ունեին, որ հաջորդ 5 տարիներին հանգիստ ապրելու են ու կարողանալու են այդ գումարները հետ բերել: Բայց հիմա հակառակն է: Հավելենք, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ իշխող ՀՀԿ-ն ԱԺ նախընտրական շրջանում քարոզարշավի վրա ծախսել է 379.9 մլն դրամ: Եվ սա չի ներառում ընտրակաշառքի գումարը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր