5448 դիտում
14:42 27-12-2017
Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հստակեցրել ու կոշտացրել է իր դիրքորոշումը. Էդուարդ Շարմազանով. Aysor.am
2017 թվականի կարևոր իրադարձություններից մեկը ՄԱԿ 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, փոխանցում է [url=https://www.aysor.am/am/news/2017/12/27/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4-%D5%B7%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%A4%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/1357131]Aysor.am[/url]-ը։
«Նախագահն Արցախի խնդրին անդրադարձավ՝ նշելով, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի և պարտավոր է իրականացնել աստվածատուր իր իրավունքը, և Արցախում զարգանում է ժողովրդավարությունը», - նշեց Է. Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան մինչև օրս չեն գիտակցում, որ Արցախն ունի այդ իրավունքը, որ Արցախի քաղաքացիներն անկախացել են ոչ թե Ադրբեջանից, այլ՝ ԽՍՀՄ-ից:
«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, անջատվել է Խորհրդային միությունից մինչև դրա փլուզումը, ինչպես նաև արդեն ԵՄ երեք անդամները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան: Ես Ռիգայում էլ եմ ասել, որ հարցականի տակ դնելով այս հարցը՝ հարցականի տակ եք դնում ձեր ազատ ինքնորոշման իրավունքը: Իսկ աշխարհն, Ադրբեջանն ուզի, թե չուզի, գնում է ինքնորոշման հաղթարշավի ճանապարհով», - ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը։
ՀՀԿ խոնակն ընդգծեց՝ նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում եղան հանդիպումներ, որից հետո Ադրբեջանը տորպեդահարում էր բանակցային գործընթացը:
Ամբողջությամբ՝ սկզբաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2017/12/27/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4-%D5%B7%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%A4%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/1357131]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
69295 դիտում
19:41 21-07-2018
Էդուարդ Շարմազանով. Անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն. Aysor.am
7040 դիտում
11:26 20-10-2020
«ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Էդուարդ Շարմազանով. 168.am
2315 դիտում
13:39 28-04-2021
Դու ստել ես պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո. Արմեն Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին
Այս բաժնից
865 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու