42594 դիտում
09:41 27-12-2017
Երևանում գյուղատնտեսության նախարարության սերմերի գործակալության գլխավոր մասնագետի ինքնասպանության փաստով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Նազյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Այգեստան 9-րդ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Անդրանիկ Սիմոնյանի մահվան փաստով։
Ժամը 15։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգով մեկնել է նշված փողոցի տներից մեկը, որտեղ աստիճաների ճաղավանդակից պարանով կախված վիճակում հայտնաբերել է Ա. Սիմոնյանի դին։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ։
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սիմոնյանն աշխատում էր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սերմերի գործակալության գլխավոր մասնագետ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2672 դիտում
14:16 21-05-2014
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
1564 դիտում
17:48 05-02-2015
Արամ Մանուկյանի գործով նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)