87970 դիտում
20:02 26-12-2017
24-ամյա երիտասարդն իր ծննդյան օրը մեքենայով բախվել է դիմացից եկող Toyota-ին. մահացել են նրա 3 ընկերները. 1in.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Սասուն Դ.-ի գործի դատական քննությունը:
24-ամյա Սասունին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ Սասուն Դ.-ն, չունենալով վարորդական իրավունքի վկայական, իր ծննդյան օրը՝ 2016 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում վարել է «ՎԱԶ-21099» ավտոմեքենան, որի մեջ եղել են հինգ ընկերները՝ Արենը, Էմիլը, Դավիթը, Արմենն ու Միրանը:
Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից դեպի Վանաձոր ընթանալիս, գյուղի 5-րդ փողոցի 16-րդ տան մոտ Սասունը, ըստ մեղադրանքի, դուրս է եկել վազանցի, մեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս, ստեղծել է վթարային իրադրություն, խախտել է օրենքի համապատասխան հոդվածի ու ՃԵԿ համապատասխան պահանջները, խոչընդոտել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող «Տոյոտա Պրադո» մեքենայի երթևեկությանն ու բախվել է նրան:
Ըստ մեղադրանքի՝ Սասուն Դ.-ն, իր գործողություններով պայմանավորելով ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկել է այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Վթարի հետևանքով Սասուն Դ.-ի մեքենայի ուղևորներ, նրա ընկերներ Արենը, Էմիլը և Դավիթը մահացել են, երկու ընկերները ստացել են մարմնական վնասվածքներ… Սասուն Դ.-ն վթարի հետևանքով ստացել է ծանր մարմնական վնասվածքներ…
Սասուն Դ.-ն դատարանում դիրքորոշում չի հայտնել, պատճառաբանել է, թե ոչինչ չի հիշում՝ սկսած դեպքի օրվա առավոտից: Դեպքի մասին իմացել է հիվանդանոցում՝ դեպքից 15 օր հետո, երբ գիտակցության է եկել: Իր ընտանիքի անդամներն են ասել, որ տղաներով վթարի են ենթարկվել, բայց այդ ժամանակ չեն ասել, որ ընկերները մահացել են: Ինքն այդ մասին իմացել է հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ:
Մորից իմացել է, որ դեպքի օրը արթնացել, մեքենայով գնացել աշխատանքի, վերադարձել է ժամը 14-15-ի սահմաններում, հաց է կերել: Քիչ հետո Արենը զանգել ու կանչել է իրեն: Ինքը գնացել է: Իսկ երեկոյան մայրն իմացել է, որ իրենք վթարի են ենթարկվել:
Սասուն Դ.-ն ասել է՝ եթե դատարանը գտնի, որ ինքն է մեղավոր վթարի համար, զղջում է, պատրաստ է կրելու իր պատիժը:
Նախաքննության ընթացքում ընդունել է մեղադրանքը, քանի որ չգիտեր՝ գործն ինչ ընթացք կունենա:
Մանրամասներն՝ [url=http://www.1in.am/2268893.html]այստեղ[/url]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/01/91896/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 1-ին ողբերգական ավոտվթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 25 կմ հատվածում Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել էին Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի և ՎԱԶ 21 099 մակնիշի 34 MS 925 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին, իսկ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Ժամանել էր նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14241 դիտում
23:47 07-09-2016
Մեքենայով զբոսաշրջող զույգը ավտովթարի մեջ է հայտնվում՝ դիմացից թռչող անվադողի պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ