211652_close_icon
views-count13807 դիտում article-date 20:11 25-12-2017

Լրագրողները լավագույն մարզիկ ճանաչեցին Արթուր Ալեքսանյանին, մարզասերները՝ Հենրիխ Մխիթարյանին

Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի լրագրողների քվեարկությունը և sms քվեարկության ամփոփումը: ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացրել է 25 մարզիկի անուններ, որոնցից քաղաքացիների sms-ների և 23 հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքում պետք է ընտրվեին տասը լավագույնները: [b]Լրագրողների քվեարկության արդյունքում պատկերը հետևյալն է՝ [/b] Արթուր Ալեքսանյան ՝210 միավոր Լևոն Արոնյան՝ 172 միավոր Մաքսիմ Մանուկյան և Հենրիխ Մխիթարյան՝ 161 միավոր Հովհաննես Բաչկով՝ 147 միավոր Սիմոն Մարտիրոսյան՝ 120 միավոր Գոռ Մինասյան՝ 44 միավոր Տիգրան Կիրակոսյան՝ 42 միավոր Լևան Բերիանիձե՝ 41 միավոր Էդգար Ստեփանյան՝ 34 միավոր Քաղաքացիների sms-ների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայնը ստացավ Հենրիխ Մխիթարյանը: [b]Այսպիսով, «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության ամփոփումից հետո լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. [/b] Հենրիխ Մխիթարյան՝ 9897.62 Արթուր Ալեքսանյան՝ 7686.50 Լևոն Արոնյան՝ 6148.59 Գրիգոր Մխիթարյան՝ 4568,93 Մաքսիմ Մանուկյան 4377.62 Հովհաննես Բաչկով՝ 3953.65 Սիմոն Մարտիրոսյան՝ 3683.72 Էդգար Ստեփանյան՝ 2503.92 Արթուր Թովմասյան՝ 2485.95 Տիգրան Կիրակոսյան՝ 2196.90 Մարզիկների մեծարման երեկոն կկայանա դեկտեմբերի 27-ին` Մարզահամերգային համալիրում, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր