211652_close_icon
views-count17323 դիտում article-date 22:15 24-12-2017

Իտուրալդե Գոնսալես. Մրցավարը Պիկեի դեմ խախտում անելու համար պետք է 11մ. հարված նշանակեր «Ռեալի» դարպասին

Իսպանացի նախկին մրցավար Իտուարլդե Գոնսալեսը՝ «Ռեալ»-«Բարսելոնա» [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/23/1085424/]հանդիպման[/url] (0:3) արդյունքներով մեկնաբանել է առաջին խաղակեսում մադրիդյան ակումբի դարպասին չնշանակած 11մ. հարվածը: 31-րդ րոպեին մադրիդցիների պաշտպան Դանի Կարվահալը սեփական տուգանային հրապարակում հարվածեց կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեի ոտքին: «Դա 11 մետրանոց հարված էր, քանի որ Կարվահալը չհասավ գնդակին: Նա հարվածեց Պիկեի ոտքին», ասել է Գոնսալեսը: «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը վարում էր Խոսե Մարիա Սանչես Մարտինեսի մրցավարական անձնակազմը:

Նմանատիպ նյութեր