Մրցավարը 11մ. հարված նշանակելիս առաջին անգամ օգտվել է տեսակրկնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնիայում ընթացող Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ «Ատլետիկո Նասիոնալ»-«Կասիմա Անտլերս» խաղում հունգարացի մրցավար Վիկտոր Կաշաին առաջին անգամ օգտվել է տեսագրությունից, որպեսզի պարզի, թե արդյոք տուգանային հրապարակում խախտում է եղել:
Տեսակրկնությունը դիտելուց հետո ճապոնական ակումբը 11 մ. հարված իրացնելու իրավունք է ստացել, որի շնորհիվ հաշիվը բացել է: Հանդիպումն ավարտվել է ճապոնացիների հաղթանակով` 3:0: