5553 դիտում
09:52 23-12-2017
«Տարոն Ավիա»-ն հեռանում է Գյումրիի օդանավակայանից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Տարոն Ավիա» ավիաընկերության հայկական օդանավերը հունվարից այլևս Գյումրիից օդ չեն բարձրանա: 2017-ի ապրիլի 25-ին մեծ շուքով օդ բարձրացած առաջին ինքնաթիռը, որը կրում էր Մհեր Մկրտչյանի անունը, ուղևորվել էր Կրասնոդար: Այդ օրվանից մինչ հիմա ավիաընկերությունը գնային տարբեր քաղաքականություն էր իրականացնում: Անգամ 10.000 դրամանոց տոմսեր էր հնարավոր գնել Գյումրի-Կրասնոդար, Գյումրի-Ռոստով և Գյումրի-Սամարա ուղղություններով:
«Տարոն Ավիա»-ն ինքնաթիռներում շատ կարևոր և հետաքրքիր նորամուծություն ուներ: Ովքեր թռչում էին Մհեր Մկրտչյանի անունը կրող ինքնաթիռով, իրենց սեղանիկներին գտնում էին դերասանի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ, իսկ ճանապարհին Ֆրունզի մասնակցությամբ ֆիլմերից հատվածներ դիտելու հնարավորություն ունեին: Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի հասած ավիաընկերության սեփականատերն այդ ժամանակաշրջանում իր որոշումը ճիշտ էր համարում և վստահ էր, որ բիզնեսը ծաղկելու է, ինքն էլ Գյումրիում երկար էր մնալու:
Արդեն օգոստոսին առաջին Բոինգին միացավ երկրորդը: Հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող ինքնաթիռով Գյումրիից իրականացվեց նոր չվերթ Գյումրի Դոնի-Ռոստով և հետադարձ ուղղությամբ: Այս անգամ ևս տոմսի ցածր գինը պահպանեց ավիաընկերությունը: Օգոստոսին Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության գնահատականը դրական էր: Ավիաընկերությունն, ըստ նրանց, անցնող բոլոր ամիսներին իր ստանձնած պարտավորությունները նորմալ էր կատարել:
Այսօր, սակայն, ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ամենայն հավանականությամբ «Տարոն Ավիա»-ն գալիք հունվարից չի շարունակի իր աշխատանքը Գյումրիում:
Այս պահին Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Տարոն Ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը հեռախոսազրույցի ժամանակ նշել է, թե ամեն ինչ դեռ հստակ չէ և հետաքրքրվել է, թե որտեղից է այդ տեղեկատվությունը հայտնի դարձել: Գառնիկ Պապիկյանը խոստացել է Հայաստան վերադառնալուն պես հանդիպել և խոսել իրենց հետագա աշխատանքի և առկա խնդիրների մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
25013 դիտում
16:04 17-11-2017
Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա»-ն այսուհետ թռիչքներ կիրականացնի նաև «Զվարթնոց» օդանավակայանից
16076 դիտում
23:12 23-03-2017
Ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ավիափոխադրող «Տարոն-Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի
11924 դիտում
09:17 22-02-2018
Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած «Տարոն Ավիա»-ն հեռացել է Հայաստանից. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
886 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»