211652_close_icon
views-count4090 դիտում article-date 22:28 22-12-2017

Տարոն Մարգարյանը և Սերգեյ Սոբյանինը ստորագրել են երկու քաղաքների միջև համագործակցության 2018-2021թթ. ծրագիրը

Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևան և Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև ստորագրվել է 2018-2021թթ. համար համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Ստորագրված համագործակցության ծրագրով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով: Կողմերը մեկ անգամ ևս փաստել են, որ համագործակցության նոր ծրագիրը կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:

Նմանատիպ նյութեր