6983 դիտում
18:12 22-12-2017
Եզդիները նշում են Կարմիր Սուլթան Եզիդի տոնը
Հայաստանում եզդիական համայնքը նշում է Կարմիր Սուլթան Եզիդի տոնը: Զովունի գյուղում համայնքի ներկայացուցիչները համախմբված նշել են տոնը: [url=https://armenpress.am/arm/news/917161/iraric-nexacats-ezdinern-aysor-hashtvum-en-hayastani-ezdiakan.html]«Արմենպրեսի»[/url] հետ զրույցում Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ այսօր եզդիների համար միասնականության, հաշտեցման տոն է:
«Եզդի ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն է, որն ունի իր սովորույթները, ավանդույթներն ու տոները, որոնք պահպանվել են դարեր շարունակ: Այսօր մենք նշում ենք եզդիների նախահոր տոնը, և բոլորս էլ պարտավոր ենք միասնական կերպով հանդես գալու, միմյանց ընտանիքներին շնորհավորելու: Մեզ մոտ ընդունված օրենք է այս օրն այցելել հանգուցյալներ ունեցող տներ: Այս տոնի առթիվ բոլոր նրանք, ովքեր նեղացած են, պետք է հաշտվեն. եթե ոչ, ապա նրանք չեն կարող համարվել եզդի, քանի որ իսկական եզդին պետք է ընդունի ազգային օրենքները»,- ասել է Ազիզ Թամոյանը՝ շնորհավորելով աշխարհի բոլոր եզդիներին, մաղթելով նրանց խաղաղություն:
Ինչպես և այլ եզդիական տոներին, Կարմիր Սուլթանի Եզիդի տոնին ևս եզդիները հավաքվում են սեղանի շուրջ, տոնը նշում երգով ու պարով:
ՀՀ եզդիների ազգային միության «Էզդիխանա» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Խդր Հաջոյանը տոնի առիթով հագել էր ազգային տարազ՝ հստակեցնելով, որ տարազի սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն և պարզություն, ինչը, նրա խոսքով, եզդիների կրոնի հիմնաքարերից մեկն է:
«Տոնից երեք օր առաջ ընդունված է ծոմ պահել մաքրագործվելու համար, որ տոնի ժամանակ դիմավորես սրբին: Ծոմից ազատվում են երեխաները, նոր ամուսնացածները և հիվանդները: Տոնը միավորում է եզդի ժողովրդին, այսինքն՝ տոնի բուն խորհուրդը հենց դա է, որ Կարմիր Սուլթան Եզդին իջնում է փրկելու և համախմբելու եզդիներին: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ մեր ողջ համայնքին, մաղթում Հայաստանին բարօրություն, խաղաղություն մեր սահմաններին: Որքան էլ մեր տոներն ենք նշում, ՀՀ քաղաքացի ենք և յուրաքանչյուրս մեր պարտավորությունն ենք համարում մեր ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: Յուրաքանչյուր եզդի ի սրտե ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, և դա միշտ կլինի այդպես, որովհետև այս հողը միշտ պաշտպան է եղել եզդի ժողովրդին»,- նշել է Հաջոյանը:
Նմանատիպ նյութեր
1402 դիտում
11:58 17-02-2023
Այսօր եզդիները նշում են սիրո հովանավոր Խդր Նավի տոնը
18239 դիտում
22:32 15-09-2019
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1516 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ