211652_close_icon
views-count7228 դիտում article-date 14:34 22-12-2017

ԼՂ կարգավորման գործընթացը շատ է կախված անձից, որովհետև միջազգային ինստիտուտները դեռ չեն անցել ռուբիկոնը. Աշոտյան. Aysor.am

Շատ անշնորհակալ գործ է կանխատեսումներ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, երբ ունես անշնորհակալ հակառակորդ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, [url=https://www.aysor.am/am/news/2017/12/22/%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/1355135]Aysor.am[/url]-ը։ «Գուցե, ավելի հեշտ է այս պարագայում կանխատեսումներ անել, թե 2018թ-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ով կհռչակվի չեմպիոն, քան կանխատեսել Իլհամ Ալիևի քաղաքական վարքագիծը հաջորդ տարի», - նշեց նա։ Արմեն Աշոտյանի խոսքով՝ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը շատ է կախված անձից, որովհետև միջազգային ինստիտուտները դեռ չեն անցել ռուբիկոնը, որպեսզի Ադրբեջանին պարտադրեն պայմանավորվածությունների կատարարում կամ խաղաղություն։ «Ադրբեջանն օգտվում է դրանից և արտաքին ու ներքին լսարանների համար տարբեր ու միմյանց հակասող ուղերձներ է հղում», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։ Նրա խոսքով՝ հաջորդ տարի լավագույն ակնկալիքները, որը կարող են ունենալ Արցախում ու Հայաստանում, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումն է, վստահության մթնոլորտի ձևավորումը, բանակցային միջավայրի բարելավումը, նաև, որ բարձր մակարդակով հանդիպումները կարող են լինել էֆեկտիվ: «Ինձ համար գոյություն ունեն նախանշաններ, ցանկացած հիվանդություն ու պրոցես նախանշաններից է սկսվում: Արցախյան հակամարտության կարգավորման դրական նախանշան ես կսկսեմ համարել այն, որ Իլհամ Ալիևն իր երկրի ներսում, իր ներքին լսարանի համար ասի այն, տարածի այն, ինչ ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների շրջանակում, չլինի անդունդ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արտաքին ու ներքին օրակարգերի բառապաշարի ու ուղերձների միջև: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2017/12/22/%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/1355135]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր