211652_close_icon
views-count79837 դիտում article-date 10:48 21-12-2017

Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Յաշիկ»-ը, BYD-ը, BMW-ն և կին վարորդի Mitsubishi-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Էլբա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mercedes G 500 մակնիշի 777 GG 77 համարանիշի, BYD մակնիշի 31 UL 063 համարանիշի, BMW մակնիշի 11 SL 009 համարանիշի և կին վարորդի Mitsubishi մակնիշի 34 ZN 369 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր