1220 դիտում
16:45 29-04-2014
2013 թ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում գրանցված է ավելի քան 230 միլիոն միգրանտ
Այսօր՝ ապրիլի 29-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Միգրացիան գլոբալացված աշխարհում» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովն իրականացվում է «Tempus» ծրագրի շրջանակներում:
Միջազգային գիտաժողովին, բացի Երևանի պետական համալսարանից, մասնակցում էին նաև արտասահմանյան մի շարք բուհերի, հետազոտական կառույցների, միջազգային, պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես զեկուցողներ կային Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Իտալիայից, Լեհաստանից, Իսպանիայից ու Վրաստանից:
Մասնակիցներին ողջունեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ով ընդգծեց, որ ժամանակակից աշխարհի համար այսօր միգրացիան կարևորագույն և միաժամանակ վտանգավոր խնդիրներից մեկն է: «Այս գիտաժողովը շատ կարևոր է մեզ համար, քանի որ Հայաստանում միգրացիան բավականին արագ տեմպերով զարգացող երևույթ է: Ներկայումս գլոբալիզացիայի դարաշրջանում կատարվող զարգացումներում միգրացիան լուրջ դեր է խաղում, և մենք՝ սոցիոլոգներս, ուղղակի պարտավոր ենք բացատրել այդ երևույթը և ուսումնասիրել դրա պատճառներն ու հետևանքները»,- ասաց Արթուր Մկրտիչյանը:
Ողջույնի խոսք ասաց նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը. «Միգրացիայի հետ կապված խնդիրներն այսօր ծառացել են ամբողջ աշխարհի առջև, ուստի նմանաբնույթ միջոցառումները բավականին արդիական են: Վստահ եմ, որ տարբեր երկրներից ժամանած գիտնականների և հետազոտողների զեկույցները, խնդրի գլոբալ և լոկալ կտրվածքով հետազոտական տվյալները, ինչպես նաև գիտելիքների փոխանակումը կնպաստեն ոլորտի ուսումնասիրության արդյունավետ իրականացման գործընթացին»:
«Tempus» ծրագրի հայաստանյան համակարգող Լանա Կառլովան իր ելույթում նշեց, որ մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ խնդրի քննարկումն անց է կացվում հենց համալսարանական միջավայրում: «Համալսարանը հենց այն վայրն է, որտեղ համախմբված են տարբեր բնագավառների մարդիկ, ովքեր համագործակցում են պետական, հասարակական ու միջազգային մի շարք կառույցների հետ: Հարկ է նշել նաև, որ այսօրվա գիտաժողովը կազմակերպել են այն մասնագետները, ովքեր անմիջականորեն աշխատում են ուսանողների հետ: Դա կարևոր փաստ է, քանի որ մեր հիմնական նպատակներից մեկն էլ բարձրագույն կրթության ոլորտում միգրացիայի վերաբերյալ հետաքրքրության ու ուսումնասիրությունների գիտական մակարդակի բարձրացումն է»,- հավելեց Լանա Կառլովան:
Այնուհետև գերմանացի պրոֆեսոր Լիդիա Փոթսն իր զեկույցում անդրադարձավ գլոբալ միգրացիայի և դրա խնդիրների լուծմանն ուղղված ժամանակակից գործընթացներին: Ռուսաստանից և Իտալիայից ժամանած սոցիոլոգներն իրենց երկրների օրինակների տեսանկյունից խոսեցին միգրացիայի տարբեր դրսևորումների, սոցիալ-տնտեսական դրդապատճառների, ինչպես նաև սոցիալական տարբեր շերտերի վրա դրա ազդեցության մասին:
Լեհաստանի ներկայացուցիչ Զոֆիա Բալդիգան էլ ներկայացրեց ԵՊՀ-ում տեղակայված «ՀՌԿԿ-Հայաստան» կենտրոնի հետ իրականացրած հետազոտության արդյունքները, որոնք հիմնականում վերաբերում էին աշխատանքային միգրացիային, միգրանտների՝ հայրենիք վերադառնալու հանգամանքի ազդեցությանը հասարակության վրա:
Նմանատիպ նյութեր
3423 դիտում
16:43 12-01-2019
Հինգ տարում աշխարհում մահացել կամ անհետ կորել է ավելի քան 30 հազար միգրանտ
1892 դիտում
16:43 17-06-2022
Գրեթե 37 միլիոն երեխա ամբողջ աշխարհում տեղահանվել է. սա պատմության մեջ գրանցված ամենամեծ ցուցանիշն է
6337 դիտում
20:20 01-05-2016
Ըստ վիճակագրական տվյալների ` քաղցկեղից ամեն օր մահանում է 300-ից ավելի ֆրանսիացի
Այս բաժնից
616 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1054 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1207 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա