211652_close_icon
views-count1928 դիտում article-date 19:25 20-12-2017

Նախանշվել են ՄԱԿ-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունները. ԱԻՆ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Ազգային աղետներին պատրաստվածության և ռիսկերի նվազեցման կարողությունների բարձրացում» ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ ԱԻ փոխնախարար Ա. Նազարյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դ. Մարիյասինը, ՄԱԶԾ համակարգող Ա. Չիլինգարյանը և այլոք: Նպատակն էր ներկայացնել ծրագրի 2017 թ. արդյունքները և քննարկել 2018 թ. ծրագրի գործողությունները: Հանդիպման ընթացքում, որպես ծրագրի շրջանակներում արձանագրված արդյունք, նշվեց ՀՀ Աղետների ռիսկերի կառավարման ազգային ռազմավարության մշակման գործում ՄԱԶԾ-ի ներդրումը և համագործակցությունը ՀՀ ԱԻ նախարարության, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի և Համաշխարհային բանկի հետ: Անդրադառնալով «Դարձնենք քաղաքները դիմակայուն» գլոբալ արշավին՝ ներկայացվեցին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում իրականացված բազմապրոֆիլ աշխատանքները, այդ թվում՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) հենքի վրա իրականացված աղետների ռիսկի մոդելավորումը, վաղ ազդարարման համակարգի ներդրման գործընթացը և այլ աշխատանքներ: Քննարկման ընթացքում նախանշվեցին նաև 2018 թ. պլանավորված ծրագրի 3 հիմնական ուղղությունները՝ • ՀՀ ԱՌԿ ազգային ռազմավարության և ՄԱԿ-ի Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման ու գնահատման էլեկտրոնային գործիքների ստեղծում և ներդրում, • ԱՌՆԱՊ-ի տեխնիկական կարողությունների զարգացում՝ նորարարական տեխնոլոգիաների տեղայնացման միջոցով, • տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ փոքր ծավալի ծրագրերի իրականացում՝ ուղղված ԱՌՆ կարողությունների բարելավմանը: Հանդիպման ավարտին կողմերը դրական գնահատեցին կատարված աշխատանքների արդյունքները և հույս հայտնեցին էլ ավելի խորացնել համագործակցությունը՝ նպաստելու Հայաստանում ԱՌՆ մշակույթի ձևավորման գործընթացին: [b]ՀՀ ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր