7528 դիտում
08:48 20-12-2017
Խոզի միսն ու կարագը պետք է էժանանային, ոչ թե թանկանային. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում գնաճի թեման վերջին շրջանում մի տեսակ անեկդոտային ֆոն է ստացել: Մի շարք ապրանքների թանկացումը իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչների կարծիքով՝ չի վնասում աղքատներին, որովհետև նրանք առանց դրա էլ այդ ապրանքները չեն գնում ու միայն հաց ու կարտոֆիլ են ուտում:
Մի կողմ թողնենք աղքատների կերակրացանկի մասին ՀՀԿ-ականների պատկերացումները և անդրադառնանք երկու ապրանքների թանկացմանը: Ամենաշատը, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում թանկացել են կարագն ու խոզի միսը: Տարվա սկզբից թե կարագը և թե խոզի միսը թանկացել են 40-ական տոկոսով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պնդմամբ, մասնավորապես կարագի գինը աշխարհում բարձրացել է 87 տոկոսով: «Մենք ի՞նչ պետք է անենք: Մենք չենք կարող այդ գները զսպել»,- հայտարարեց նա հոկտեմբերի վերջին Գյումրիում ու խորհուրդ տվեց այդ թանկացումներին «վերաբերվել համբերատար»:
Հիմա մի քիչ վիճակագրություն, այն էլ հույժ պաշտոնական: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ է ներկվել 2 361 տոննա կարագ, որի մաքսային արժեքը եղել է 10.1 միլիոն դոլար: Այսինքն՝ մեկ կգ կարագի մաքսային արժեքը կազմել է 4.4 դոլար: Նույն մաքսային ծառայության մեկ այլ տվյալով, առաջին 10 ամիսների ընթացքում ներկրման ծավալը դարձել է 3.5 հազար տոննա, իսկ մաքսային արժեքը կազմել է 16 միլիոն դոլար: Պարզագույն թվաբանական գործողությունը ցույց է տալիս, որ հուլիս-հոկտեմբեր ամիսներին ներկրվել է 1800 տոննա կարագ 6 միլիոն դոլար մաքսային արժեքով: Այսինքն՝ հուլիս-հոկտեմբերի ընթացքում ներկրված մեկ կգ կարագի մաքսային արժեքը կազմել է 3.3 դոլար: Ստացվեց, որ վերջին 4-5 ամիսներին ՀՀ ներկրված կարագի գինը նվազել է 1.1 դոլարով, կամ 25 տոկոսով: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել կարագի գների հետ մեր խանութներում: Այդ տվյալն էլ առկա է ՀՀ ԱՎԾ «գզրոցներում»: Ըստ ԱՎԾ-ի, ուրեմն, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կարագը թանկացել է 12.3 տոկոսով, նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ևս 5.5 տոկոսով… Իսկ տարվա սկզբի համեմատ կարագը թանկացել է 40.7 տոկոսով:
Խոզի մսի պարագայում վիճակը պակաս հետաքրքիր չէ: Առաջին կիսամյակում ՀՀ է ներկրվել 2.2 հազար տոննա: Մեկ կգ-ի մաքսային արժեքը կազմել է 2.2 դոլար: Իսկ հուլիս- հոկտեմբերի ընթացքում ներկրվել է 2.7 հազար տոննա, մեկ կգ՝ 2.3 դոլար մաքսային արժեքով: Այսինքն տարվա սկզբի համեմատ խոզի մսի ներկրման արժեքը բարձրացել է 4.5 տոկոսով: Իսկ խանութներում այն թանկացել է, ինչպես նշեցինք, ավելի քան 40 տոկոսով:
Մի չափազանց ուշագրավ տվյալ: Ռուսաստանում, որի հետ Հայաստանը չունի մաքսային սահման և գտնվում է միևնույն տնտեսական տարածքում, խոզի միսը ռեկորդային տեմպերով էժանանում է: Մասնավորապես նոյեմբերի վերջին տարվա սկզբի համեմատ խոզի միսը այդ երկրում էժանացել է մոտ 15.4 տոկոսով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
21900 դիտում
10:53 19-12-2017
Միսն ու կարագը աշխարհում էժանացել են, Հայաստանում՝ ոչ․ «Հայկական ժամանակ»
26310 դիտում
08:32 24-11-2017
Կարագը կրկին թանկացավ. այս անգամ 550 դրամով, կամ՝ 14 տոկոսով. «Հայկական ժամանակ»
20434 դիտում
15:18 13-05-2017
ՕՐՎԱ ԿԱԴՐ. Իմ կարագը քո նկարին վնաս չէ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1267 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»