23233 դիտում
15:53 19-12-2017
Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը հաջորդ հանդիպմանը կարող է խաղալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել «Բրիսթոլի» դեմ՝ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հանդիպմանը:
«Ես «Բրիսթոլի» հետ խաղում կազմի փոփոխություններ կանեմ: Բայց ոչ շատ, քանի որ դա չեմպիոնշիփի ուժեղագույն թիմերից մեկն է:
Չեմպիոնշիփն այժմ այն չէ, ինչ 15 տարի առաջ էր: Այժմ այդ մրցաշարում բավական բարձրակարգ թիմեր են խաղում: Նրանք ունենք խաղացողներ, որոնք հանգիստ կարող էին խաղալ Պրեմիեր-լիգայում: Մենք պետք է լուրջ վերաբերվենք այդ հանդիպմանը:
Հնարավոր է, Մխիթարյանը խաղա: Այժմ մենք խաղում ենք Մատայի, Լինգարդի, Ռեշֆորդի, Մարսյալի ու Լուկակուի հետ: Պահեստայինների նստարանին մնում է Իբրահիմովիչը, ինչպես նաև կամ Մարսյալը, կամ՝ Ռեշֆորդը: Նստարանին էլ է բալանս պետք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/18/1084938/]հաղորդվել[/url] էր, որ Մխիթարյանը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը» և տեղափոխվել Միլանի «Ինտեր»: Հայ ֆուտբոլիստը պորտուգալացի մասնագետի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով չի մասնակցել «ՄՅՈւ»-ի վերջին վեց հանդիպումներին:
Նմանատիպ նյութեր
8680 դիտում
16:30 01-10-2016
Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը կարող է մասնակցել «Սթոք Սիթիի» հետ հանդիպմանը
15620 դիտում
21:42 12-09-2016
Ժոզե Մոուրինյո. Հաջորդ մեծ խաղին Մխիթարյանը չի մասնակցի
6291 դիտում
15:21 15-05-2017
Ժոզե Մոուրինյո. Ներկա պահին մենք չենք ցանկանում խաղալ ԱՊԼ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2362 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2713 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4021 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային