10026 դիտում
12:02 19-12-2017
Հրամանատարն ինչ-որ տեղ, ինչ-որ իմաստով հոգեբան պետք է լինի, որպեսզի կարողա հասկանալ զինվորներին. դիրքապահ
Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը։
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Ծառայության ընթացքում լավագույն կողմերով են իրենց դրսևորում այն զինծառայողները, ովքեր աչքի են ընկնում կարգապահությամբ, չեն շեղվում կանոնադրային փոխհարաբերությունների պահանջներից, պատրաստ են ճիշտ և ժամանակին կատարելու ծառայողական պարտականություններն ու հրամանատարության կողմից առաջադրած խնդիրները, ինչպես նաև տիրապետում են իրենց մասնագիտությանը:
Ծառայության անցնելով Պաշտպանության բանակի գնդապետ Արմեն Գյոզալյանի հրամանատարությամբ գործող զորամասում` Դավիթն աչքի է ընկել իր կարգապահությամբ, բարեխիղճ ծառայությամբ ու դրական այլ հատկանիշներով: Ստանալով կրտսեր սերժատի, այնուհետև սերժանտի զինվորական կոչում և ստանձնելով դիրքի ավագի պարտականությունները` նրա համար պատասխանատվության աստիճանն էլ ավելի է բարձրացել:
«Հրամանատարն ինչ-որ տեղ, ինչ-որ իմաստով հոգեբան պետք է լինի, որպեսզի կարողա հասկանալ զինվորներին, նրանց խնդիրները, ճիշտ ձևով բացատրի յուրաքանչյուրի անելիքները, որպեսզի նրանք իրենց պարտականությունները պարտադրվածի հոգեբանությամբ չկատարեն: Որպես կրտսեր հրամանատար՝ իմ պարտքն եմ համարում իմանալ նաև յուրաքանչյուր զինծառայողի ոչ միայն անձնական, այլև ընտանեկան խնդիրները, նրաց հոգեվիճակը, հակվածությունը վատ արարքների նկատմաբ, թույլ և ուժեղ կողմերը: Այդ նպատակով անընդհատ տղաների հետ զրույցներ եմ ունենում թե՛ զորամասի մշտական տեղակայման վայրում, թե՛ հատկապես դիրքերում: Ես որպես անմիջական հրամանատար` պետք է հստակորեն իմանամ, թե ով ինչի է ընդունակ, ինչ խնդիրներ ունի, ինչպիսինն է անձնակազմի միջև տիրող մթնոլորտը, որպեսզի կարողանամ դրան համապատասխան քայլեր ձեռնարկել, կազմակերպել ծառայությունը»,- ասաց սերժանտ Դ. Սիմոնյանը` շեշտելով, որ դրա համար պետք է անընդհատ աշխատել վերոնշյալ ուղղություններով և չբավարարվել ձեռք բերածով:
Դավիթ Լևոնի Սիմոնյանը ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 17-ին Դիլիջանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ և ուսման առաջին կիսամյակի ավարտից հետո՝ 2016 թվականին զորակոչվել ծառայության: Արդեն շուրջ 20 ամիս է՝ ինչ ծառայում է հայրենիքին: Կատարելով դիրքապահի բարդ ու պատասխանատու առաքելությունը` նա գիտակցում է, որ յուրաքանչյուր մարտական հերթապահություն ինքնըստինքյան նշանակում է մարտական խնդրի իրականացում, որը միտված է հայրենիքի անվտանգության ապահովմանը:
«Ինչ վերաբերում է ծառայությանը, ապա ես համոզված եմ, որ դա այն գործն է, որը պետք է հասկանալով կատարել: Առանց նվիրվածության ու անձնազոհության հնարավոր չէ ամուր սահմաններ և ուժեղ հայրենիք ունենալ, որպեսզի շատ ժողովուրդների պես անհայրենիք չմնա նաև հայությունը: Դա է պատճառը, որ յուրաքանչյուրիս համար զինծառայությունը պետք է լինի սրբազան պարտք, մանավանդ նրանց համար, որոնց համար թանկ է հող հայրենին, իրենց նախնիների հիշատակներն ու նրանց թողած ժառանգությունը»:
Ամեն անգամ հանդիպելով նման խելացի ու հայրենասեր զինծառայողների՝ ակամայից հիշում ես Գարեգին Նժդեհի խոսքերը, որ ժողովուրդներն առանց հայրենասիրության այն են, ինչ մարմինն առանց հոգու, որ փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պետք է լինեն, քան մեծերը, մենք ավելի՝ քան բոլորը:
Նմանատիպ նյութեր
1166 դիտում
19:12 31-12-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է դիրքապահ զինվորներին
6396 դիտում
12:48 09-02-2018
Հայրենիքին ծառայելն արժանապատվության չափանիշ պետք է լինի բոլորի համար. դիրքապահ Արման Մելքումյան
Այս բաժնից
781 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ
622 դիտում
16:32 30-12-2024
Պուտինը շնորհավորել է ՀՀ գործող եւ նախկին ղեկավարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը
1063 դիտում
16:22 30-12-2024
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ