Կարագի փոխարեն մարգարին վաճառելու քրգործով անվտանգության 3 աշխատակից է անցնում․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարին վաճառելու փաստով հարուցված քրգործով 3 աշխատակից է անցնում: Նրանք ձերբակալված չեն, ստորագրությամբ ազատ են արձակվել:
Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ի տենդերը շահած ընկերությունները՝ ՍՊ ՍՊԸ-ն և «էլայզեռ» ՍՊԸ-ն, կապված են ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ: Նույն տեղեկությունների համաձայն՝ ընկերություններից մեկը հենց Եղիշե Մարգարյանին է պատկանում, և հենց ՍԱՊԾ պաշտոնյայի ճնշման ներքո են աշխատակիցները փորձաքննության վերջնական արդյունքներում կեղծիք կատարել և ներկրված մարգարինը կարագի տեղ ներկայացրել:
Սակայն, որքան էլ հետաքրքիր է, գործի քննության ժամանակ աշխատակիցները չեն խոստովանում գործադրված ճնշման մասին, այլ, հավանաբար վախենալով հետագա ճնշումներից, ցուցմունքներում գրում են, որ իրենք են սխալ փորձաքննություն արել: Մեր տեղեկություններով, սակայն, ԱԱԾ-ն գործի քննության ժամանակ արդեն համոզվել է, որ ոչ մի փորձաքննություն էլ չի իրականացվել»
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]