211652_close_icon
views-count2364 դիտում article-date 19:17 18-12-2017

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 18–ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոս Գոթեմյոլլերին։ Զրույցի ընթացքում Ռոս Գոթեմյոլլերը բարձր է գնահատել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին, կարևորել է նոր կարողությունների զարգացման, փոխգործունակության բարելավման համատեղ ջանքերը, համագործակցությունը ռազմական կրթության և այլ ուղղություններով։ Կողմերը կարծիքներ են փոխանակել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում պաշտպանական բարեփոխումների աջակցության, բարեվարքության ամրապնդման համաձայնեցված նպատակների գործնական իրականացումն ապահովելու շուրջ։ ՀՀ պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյային է ներկայացրել սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանական օրենսդրության բարեփոխումները, զինվորական ծառայության բարելավման, պաշտպանական կրթության արդիականացման, զինված ուժերի քաղաքացիական և հասարակական վերահսկողության համակարգի կատարելագործման նոր նախաձեռնություններն ու համագործակցության հեռանկարները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր