«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնայից» ՊՍԺ:
«Դուք փորձում եք անել հնարավոր ամեն ինչ անել ակումբի հետ և ընկերական հարաբերություններ հաստատել թիմակիցների հետ: Նեյմարի հետ մենք ամուր ընկերություն ունեինք: Թեպետ ցավալի էր, որ նա հեռացավ ակումբից:
Որպես ընկեր կարող եմ հասկանալ նրա որոշումը՝ հեռանալ Փարիզ: Ես փորձել եմ նրա հետ ազնիվ լինել՝ անկախ ամեն ինչից:
Որպես «Բարսելոնայի» երկրպագու, իմ համար շատ ցավալի էր և ես հասկանում եմ, որ միգուցե, «Բարսելոնայի» որոշ երկրպագուներ էլ են հիասթափված նրա հեռանալուց: Սակայն շատ բարդ է գտնել խաղացողի, որը ամբողջ կարիերայի ընթացքում մնար նույն ակումբում:
Ես գիտեմ, որ «Նեյմարը» ձգտում է «Ոսկե գնդակի», այնպես որ ազնիվ եմ համարում այն, որ նա հեռացավ Փարիզ, որտեղ կդառնա թիմի գլխավոր մարդը», ասել է Պիկեն: