Ժերար Պիկե. Եթե ես խնդիր եմ հավաքականի համար, ապա պատրաստ եմ հեռանալ
«Բարսելոնայի» Ժերար Պիկեն հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ Իսպանիայի հավաքականից, եթե դա անհրաժեշտ է ստեղծված քաղաք ական իրավիճակից ելնելով:
Կատալոնիայում, որտեղ բնակվում է 30-ամա պաշտպանը, անցկացվեց հանրաքվե՝ տարածաշրջանը Իսպանիայի կազմից դուրս բերելու հարցով: Իսպանական ոստիկանությունն ու քաղաքացիական գվարդիան ճնշում գործադրեցին անկախության կողմնակիցների դեմ:
«Ֆրանկոյական տարիներին մենք ազատ արտահայտվելու հնարավորություն չունեինք: Ես կատալոնացի եմ, զգում եմ ինձ կատալոնացի և հպարտ եմ իմ ժողովրդով, վերջին յոթ տարիներին նրա վարքագծով: Գիտեմ, որ Իսպանիայում կան մարդիկ, որոնք դատապարտում են տեղի ունեցածը և հավատում ժողովրդավարությանը:
Եթե հավաքականի մարզիչը կամ ֆուտբոլի ֆեդերացիայի ցանկացած ղեկավար համարի, որ ես խնդիր եմ առաջացնում ազգային հավաքականի համար, ապա պատրաստ եմ ԱԱ-2018-ից առաջ հեռանալ հավաքականից», ասել է Պիկեն: