Գվարդիոլան երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ
Անգլիական պրեմիեր-լիգան՝ նոյեմբեր ամսվա արդյունքներով հայտնեց լավագույն մարզչի անունը:
Լավագույնը ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Կատալոնացին ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվում երրորդ անգամ անընդմեջ:
Նոյեմբերին Գվարդիոլայի թիմը ԱՊԼ-ի շրջանակներում հաղթել է իր բոլոր չորս խաղերում՝ «Արսենալին» (3:1), «Լեսթերին»՝ (2:0), «Հադերսֆիլդին» (2:1) և «Սաութհեմփթոնին» (2:1):
17 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 49 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: