Օզիլը որոշել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը որոշել է չվերադառնալ Իսպանիա:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, գերմանացի ֆուտբոլիստը հոգնել է իր տրանսֆերի շուրջ «Բարսելոնայի» որոշմանը սպասելուց և հրաժարվել այդ տարբերակից: Այժմ նրա համար գերակա նպատակը «Մանչեսթեր Յունայթեդն» է:
Օզիլը ցանկանում է մանչեսթերյան ակումբում վաստակել շաբաթական 300 հազ. ֆունտ: Մանկունյանցիները պատրաստ են բավարարել նրա պահանջները:
Կատալոնական ակումբը Օզիլին դիտարկում էր որպես «Լիվերպուլին» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին փոխարինող:
Օզիլի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2018թ. ամռանը, իսկ հունվարի 1-ից նա իրավունք կունենա այլ ակումբների հետ բանակցություններ վարել: