«Ինտերը» Ժոաու Մարիուի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուին:
Անգլիական ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի համար գործարքում պատրաստ է ներառել նաև իր կիսապաշտպան Խուան Մատային:
Մինչդեռ «Ինտերը» պատրաստ է բանակցություններ սկսել, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» Իտալիա բաց թողնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Corriere dello Sport-ը::