211652_close_icon
views-count53028 դիտում article-date 10:05 12-12-2017

Լույսից ու ջրից զրկված խրճիթում խիստ ծանր պայմաններում ապրող Դիլանյանների բազմազավակ ընտանիքը օգնության կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիլանյանների ընտանիքում Ամանորը, ինչպես մյուս տարիներին, այս տարի նույնպես կշրջանցվի: Արարատի մարզի Արևշատ գյուղի ծայրամասում խարխուլ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից, այդ թվում՝ ջրից և լույսից զուրկ խրճիթում պատսպարված ընտանիքը բաղկացած է 6 հոգուց: Ընտանիքի հայրը 43-ամյա Գագիկ Դիլանյանն է, մայրը՝ 32-ամյա Ելենա Ալեքսանյանը, իսկ նրանց միակ հարստությունը՝ իրենց 4 անչափահաս երեխաները, որոնցից մեկն էլ հաշմանդամ է և գամված է անվասալյակին: Խիստ ծանր պայմաններում ապրող ընտանիքը չունի օգնող ոչ մի բարեկամ, իսկ ապրուստի միակ միջոցը, որը չափազանց սուղ է, նպաստն է և երեխայի հաշմանդամության թոշակը: Մինչ այդտեղ տեղափոխվելը, նրանք ապրել են Ելենայի հայրական տանը, նույն կենցաղով, ուղղակի այնտեղ լույս ու ջուր է եղել՝ ի տարբերություն ներկայիս հասցեի: Հետո նրանց դուրս են հանել և փողոցում չհայտնվելու համար Արևշատից մեկը իր ամառանոցը, որը ժամանակին անասնագոմ է ծառայել, տրամադրել է: Գագիկը փորձել է իր ուժերի ներածին չափով կառույցը հարմարեցնել բնակվելու համար, սակայն ջրի, լույսի, առաստաղից կաթոցների խնդիրը մնացել է անլուծելի: Երեխաներից 2-ն են դպրոց հաճախում, չնայած, որ Մարիաննան 10 տարեկան է, նրան չեն ընդունում հաշմանդամության պատճառով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ ընտանիքը իսկապես օգնության կարիք ունի, սակայն օգնողներ չունի: Զարմանում էին պատկան կառույցների անտարբերությունից, որ ներկայումս դեռ առկա է առանց էլեկտրաեներգիայի, ջրի տուն, այն էլ այն դեպքում, երբ այնտեղ 2 ապագա հայրենիքի պաշտպան է մեծանում: Իսկ երեխաներն էլ միաբերան բոլորը Ձմեռ պապիկից ցանկացան ապահով տուն, որ այնտեղ լույս ու ջուր լինի: Ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալ-կենցաղային իրավիճակում: Երեխաները նույնպես ցանկանում են զարդարել եղևնի՝ իրենց տանը, պատրաստվել Ամանորին, Ձմեռ պապիկից նվերներ ստանալ, տաք հագուստներ հագնել: 12-ամյա Գայանեն արցունքն աչքերին ասում էր, որ ամեն տարի Ձմեռ պապիկը իրենց ցանկությունները չի իրականացնում: Հուսով ենք, որ կգտնվեն այնպիսի սրտացավ մարդիկ, որ կցանկանան թեկուզ ամենափոքր օգնությունը տրամադրել Դիլանյաններին, ինչի համար ներկայացնում ենք հեռախոսահամարը՝ [b]094-21-75-52[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր