3090 դիտում
09:56 01-02-2015
Ծանր պայմաններում ապրող ազատամարտիկի ընտանիքն օգնության կարիք ունի
«Հույս հային» բարեգործական նախաձեռնությունն այս անգամ անդրադարձել է Լուսաձոր գյուղում բնակվող, 1970 թվականին ծնված ազատամարտիկ Կամսար Գյոզալյանի՝ ծայրահեղ աղքատ վիճակում գտնվող ընտանիքին:
Սոցիալապես անապահով այս ընտանիքը մինչ օրս որևէ մեկին չի հետաքրքրել, մոռացված ու անտեսված լինելով՝ տարիներ շարունակ փորձել է անտրտունջ դիմանալ բոլոր զրկանքներին, սակայն այսօր՝ շուրջ 20 տարի ցուրտ ու խոնավ, խարխուլ վագոն–տնակում բնակվող վատառողջ ազատամարտիկի ընտանիքը շտապ օգնության կարիք ունի:
Ընտանիքի հայրը՝ ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Կամսար Գյոզալյանը, 1990-1994 թթ. մասնակցություն է ցուցաբերել ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների ինքնապաշտպանական մարտերին, քաջաբար մարտնչել է հակառակորդի դեմ, հանուն հայրենիքի անտեսելով կյանքին սպառնացող վտանգը՝ Ոսկեպար, Բերքաբեր, Դիտավան, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի պաշտպանության համար մղվող մարտերի ընթացքում:
Եղել է Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՕՋ) անդամ: 1992 թվականի դեկտեմբերի 29-ին ծանր վիրավորվել է գլխից և ոտքից՝ Այգեհովիտ և Վազաշեն գյուղերի պաշտպանության ժամանակ: Գլխոսկրից հեռացվել է մի հատված, իսկ վիրահատության ընթացքում ոտքից բեկորը հեռացնելու ժամանակ վնասվել է նյարդը:
Դեռևս լիովին չապաքինված՝ Կամսար Գյոզալյանը հանուն հայրենիքի պաշտպանության կրկին վերադարձել է մարտի դաշտ՝ կիսատ գործն ավարտին հասցնելու նպատակով: Ցավոք, շուրջ 20 տարի է, ինչ Կամսարն ընտանիքի հետ միասին ապրում է անտեսված և մոռացված վիճակում՝ խարխուլ վագոն-տնակում: Ազատամարտիկն ունի շտապ բուժման կարիք, սակայն չունի ոչ մի միջոց՝ անգամ սոցիալական տարրական կարիքները հոգալու համար:
Հավելենք, որ անառողջ վիճակում է գտնվում նաև ազատամարտիկի որդին, հեռացվել է նրա փայծաղը: Այնուհանդերձ, Կամսար Գյոզալյանը առողջական խնդիրներն անտեսելով՝ մտածում է միայն տուն ունելու մասին:
Դիմում ենք բոլոր բարերարներին, բոլոր նրանց, ովքեր անգամ իրենց փոքրիկ ներդրմամբ կարող են օգնության ձեռք մեկնել անտեսված ազատամարտիկին, ով հայրենիքի հանդեպ սերը սրտում՝ արիաբար կռվեց և այսօր էլ վատառողջ ու սոցիալապես խիստ անմխիթար վիճակում գտնվելով՝ իրեն լքված ու անօգնական է զգում:
Կամսար Գյոզալյանի մոտ գտնվում են բժշկական բոլոր փաստաթղթերը՝ թե մարտերին մասնակցության և թե վիրավորվելուն առնչվող:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը