Մխիթարյանը ցանկանում է Մոուրինյոյի հետ լուրջ խոսակցություն ունենալ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ քննարկել իր ապագան:
28-ամյա հայ ֆուտբոլիստը հիասթափված է, որ վերջին երեք խաղում նա մանկունյանցիների հայտացուցակում տեղ չի ունեցել: Այդ իսկ պատճառով Մխիթարյանը ցանկանում է հանդիպել Մոուրինյոյի հետ, լուրջ խոսակցություն ունենալ և պարզել իր հեռանկարները ակումբում:
Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 2գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: