Ուկրաինացի պատգամավորը ճապոնացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ լպստել է ափսեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն բավական զվարճալի վիճակի պատմության մեջ է հայտնվել:
Ճապոնացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ճապոնիայի ռեստորաններից մեկում, Գերաշչենկոն կերակուրներից մեկը ուտելուց հետո լպստում է ափսեն:
Այդ դրվագը տեսանկարահանվել և Ինտերնետում է տեղադրվել, ինչը մեծ արձագանք է գտել սոցցանցերում:
Ուկրաինացի պատգամավորը հանդես է եկել պարզաբանմամբ, որ ափսե լպստելը հարգանքի տուրք է Ծագող Արևի երկրի հին ավանդույթներին: Բանկետի ժամանակ նրան դուր է եկել ուտելիքների մեկը, և ճապոնացի դիվանագետներց մեկը նրան ասել է, թե մաքուր փայլեցրած ափսեն համարվում է «հատուկ հարգանքի նշան», որից հետո էլ Գերաշչենկոն լպստելով ափսեն մաքրել է: