Մայամիում գողացել են Պիկասոյի արծաթյա ափսեն
ԱՄՆ-ի Մայամիի «Art bazel» ժամանակակից արվեստների ամենամյա փառատոնի ժամանակ գողացել են իսպանացի մեծ նկարիչ ու ճարտարապե Պաբլո Պիկասոյի պատրաստած արծաթյա ափսեն:
85 հազար ԱՄՆ դոլար արժողության ափսեն գողացել են դեկտեմբերի 5-ին: Ափսեն գտնվում էր, այսպես կոչված, ցուցասրահի «կույր գոտում», որը չի հսկվել տեսախցիկների կողմից, ինչցի և օգտվել են գողերը:
Այն 20 արծաթյա ափսեներից մեկն էր, որը մեծ նկարիչը պատրաստել է 1956 թվականին: