Պուտինը Կրեմլում ճապոնացի լրագրողների հետ հանդիպման է եկել շան հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կրեմլում այսօր կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ճապոնական «Նիպպոն» հեռուսըանկերության և «Իոմիուրի» թերթի լրագրողների հանդիպումը, որին ՌԴ նախագահը ներկայացել է ակիտա-ինու ցեղատեսակի շան հետ: Յումե անվանումով շանը Պուտինը նվեր է ստացել 2012 թվականին՝ Ճապոնիայի պաշտոնյաներից մեկից, իսկ շան անունը թարգմանվում է՝ «երազանք»:
Ճապոնական լրատվամիջոցների ներկայացուցիչները նշել են, որ ուրախ են Յումեին «ուրախ և առույգ տեսնել», սակայն «մի փոքր զարմացել և վախեցել են, որ հանդիպումն այսպես է մեկնարկել»:
«Նա միշտ թիկնապահի դեր է կատարում»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ Պուտինը հարցազրույց էր տվել ճապոնացի լրագրողներին՝ Ճապոնիա կայանալիք այցից առաջ: