3117 դիտում
16:37 07-12-2017
Վարչապետը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
Վարչապետ Կարեն Կարապետյանը 1988 թվականի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի:
Կարեն Կարապետյանը ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին:
Լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծել է, որ Գյումրիի հետ կապված կառավարությունն ունի համալիր ծրագիր և միանշանակ այս քաղաքում կյանքի որակը սկզբունքորեն փոխվելու է:
«Մենք ռեգուլյար, ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի և իրականում փոխվելու է: Այն խնդիրները, որոնք այսօր Գյումրին, մեր ժողովուդն ունի՝ հաղթահարելի են, ուղղակի պետք է լավատեսությամբ նայել ապագային և աշխատել»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
15761 դիտում
18:21 07-12-2017
Ալավերդիում հարգանքի տուրք են մատուցել 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
472 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
898 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
787 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը