Մարկոս Ռոխո. Զլաթանին համոզում եմ, բայց չի ցանկանում գնալ ԱԱ-2018
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն իր կարծիքն է հայտնել Զլաթան Իբրահիմովիչի և Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Իբրահիմովիչը չտեսնված դեմք է: Նրան չճանաչողները մտածում են, թե նա պարծենկոտի մեկն է, բայց նա ֆենոմենալ է: Նա գազան է, որը միշտ ցանկանում է առաջ գնալ ու հաղթել:
Ես Զլաթանին ասացի, որ նա պետք է գնա 2018-ի Աշխարհի առաջնություն, քանի որ նրա հավաքականը այնտեղ է լինելու, սակայն նա չի ցանկանում: Բայց ես համաձայն չեմ նրա հետ: Կարծում եմ, որ նա ետք է գնալ
Մոուրինյոն մեզ միշտ ասում է, որ մարզումների ժամանակ ավելի հանգիստ լինենք, քանի որ ես ու Իբրան իրար պարբերաբար բզբզում ենք:
Մոուրինյոն բարեհամբույր է, խաղացողների հանդեպ հարգալից: Նա մեզ օգնում է ցուցադրել լավագույն խաղը», ասել է Ռոխոն: