4920 դիտում
16:16 05-12-2017
Լեհաստանում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Ամանորի բարեգործական տոնավաճառին
Դեկտեմբերի 3-ին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կանանց (ամուսինների) ասոցիացիան (SHOM) Վարշավայի Marriott հյուրանոցում կազմակերպել էր Ամանորին նվիրված հերթական 10-րդ բարեգործական տոնավաճառը։ Տոնավաճառն անցկացվում է ԼՀ առաջին տիկնոջ՝ Ագատա Կարնհաուսեր-Դուդայի բարձր հովանու ներքո։ Տոնավաճառին մի քանի տաղավարներով մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հայկական հուշանվերներ, զարդեր, կոնյակներ, գինիներ, քաղցրավենիք, ավանդական ճաշատեսակներ։
Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունից հետո, շրջայցի ընթացքում Հայաստանի տաղավար է այցելել և գնումներ է կատարել նաև Լեհաստանի Առաջին տիկինը։ Հայաստանի տաղավարի ներկայացմանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կրակովում բնակվող հայազգի քանդակագործ Անի Մուրադյանը, «Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, հայկական ավանդական զարդանխշերով գոտիների արտադրությամբ զբաղվող Պժեմիսլավ Զամվրիցկին, Վարշավայի և Լեգիոնովոյի հայկական ռեստորանները և այլն։
Տոնավաճառի մշակութային ծրագրի շրջանակներում հայկական երգերի կատարումներով հանդես եկան Վարշավայում բնակվող հայազգի երգիչներ Արթուր Գյուրջյանը, Սոնա Մաթևոսյանը և Նոէլ Մարտիրոսյանը:
Բարեգործական տոնավաճառի հասույթը փոխանցվելու է Լեհաստանում գործող մի շարք բարեգործական, հասարակական և կրթական կազմակերպություններին:
Նմանատիպ նյութեր
2292 դիտում
16:48 29-11-2016
Լեհաստանում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Ամանորի բարեգործական տոնավաճառին
1714 դիտում
16:04 02-12-2014
Վրաստանում ՀՀ դեսպանությունը Թբիլիսիում մասնակցել է Ամանորյա բարեգործական տոնավաճառին
3880 դիտում
15:21 05-12-2017
Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է դիվանագիտական բարեգործական տոնավաճառին
Այս բաժնից
3898 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1024 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1537 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն