211652_close_icon
views-count3829 դիտում article-date 15:21 05-12-2017

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է դիվանագիտական բարեգործական տոնավաճառին

Դեկտեմբերի 3-ին Սոֆիայի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում կայացավ 23-րդ ամենամյա դիվանագիտական բարեգործական տոնավաճառը: Տոնավաճառին մասնակցեցին Բուլղարիայում հավատարմագրված շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնք ներկայացրեցին իրենց ազգային արվեստն ու երաժշտությունը, մշակույթն ու ավանդույթները, երգն ու պարը: Առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում ազգային խոհանոցի բազմատեսակ ավանդական ուտեստները: Տոնավաճառին ակտիվորեն մասնակցեց նաև Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը: Հայկական տաղավարում ներկայացված էին բազմազան հուշանվերներ, կոնյակի և գինու տեսականի, քաղցրավենիք և այլն: Բուլղարիայի հայազգի ձեռնարկատերերն ու անհատ ձեռներեցները տրամադրել էին իրենց արտադրած լավաշը, գաթան, հայկական այլ թխվածքներ: Ցուցահանդեսային կենտրոնի բեմահարթակում կազմակերպված գալա-համերգին հայ երգարվեստը ներկայացրեցին Բուլղարիայում հայտնի կոմպոզիտոր և երգիչ Հայկաշոտ Աղասյանը և ազգային երգերի կատարող Արթուր Նադոսյանը: Օրվա ընթացքում Հայաստանի տաղավար այցելեցին հարյուրավոր քաղաքացիներ, որոնց թվում էին Բուլղարիայի պետական գործիչներ և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հայկական ապրանքները ներկայացնում էին դեսպան Արմեն Սարգսյանը և Հայաստանի դեսպանության ողջ անձնակազմը: Տոնավաճառի կազմակերպմանն իրենց անմիջական ակտիվ մասնակցությունը բերեցին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը, Սոֆիայի հայ համայնքային կառույցները և բազմաթիվ անհատ հայեր:

Նմանատիպ նյութեր