211652_close_icon
views-count1441 դիտում article-date 16:04 02-12-2014

Վրաստանում ՀՀ դեսպանությունը Թբիլիսիում մասնակցել է Ամանորյա բարեգործական տոնավաճառին

Նոյեմբերի 29-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Վրաստանի Կանանց միջազգային ասոցիացիայի կողմից Թբիլիսիի «Շերատոն Մետեխի» հյուրանոցի նախասրահում կազմակերպված «Ամանորյա տարեկան ձմեռային տոնավաճառ 2014» բարեգործական հերթական միջոցառմանը: Ձեռնարկին մասնակցում էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունները, տարբեր տեղական կազմակերպություններ, բազմաթիվ հյուրեր: Բարեգործական նպատակներով անցկացվող միջոցառմանը հայկական տաղավարում ներկայացված էին ազգային հուշանվերներ և զարդեր, ձեռքի աշխատանքներ, հայկական արտադրության ապրանքներ և խոհանոցի նմուշներ: Վաճառքից առաջացած միջոցները դեսպանությունը տրամադրելու է Վրաստանի Կանանց միջազգային ասոցացիայի կողմից այս տարվա համար սահմանված բարեգործական նախաձեռնությանը:

Նմանատիպ նյութեր