211652_close_icon
views-count8318 դիտում article-date 10:35 05-12-2017

Հայաստանը մեկուսացված է, այդ պատճառով պետք է ճանաչի Արցախը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ: [b]Վերջերս ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ ակտիվություն է դրսևորում Թուրքիան՝ մասնավորապես Էրդողանը, նույնիսկ Պուտինի հետ էր ցանկություն հայտնել քննարկել ղարաբաղյան հարցը։ Ռուսական հեռուստաալիքներով էլ պարբերաբար մեկնաբանություններ ենք լսում, որ հարցը պետք է կարգավորվի Մոսկվա-Թեհրան-Անկարա ձևաչափով։ Նման հեռանկար հնարավո՞ր է։[/b] Այդ ամենը քաղաքական մարմնավաճառություն է։ Թուրքիան այդ հարցը «մահանա» է պահում, ու Ադրբեջանին աջակցում։ Հիմա Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը իրենց միությունն են ստեղծել, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը՝ իրենց միությունը, իսկ Հայաստանը մնացել է մեջտեղում՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ։ Հայաստանը մեկուսացված է, այդ պատճառով էլ ասում եմ՝ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը որպես իր տարածք։ [b]Ինչո՞ւ են այդ դեպքում ռուսական հեռուստաալիքները հակահայական արշավ սկսել։[/b] Որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը աշխատանք չի տանում, միայն մենք ենք անհանգստանում։ Մենք տեղյակ ենք այդ հաղորդումներից՝ Նժդեհին էին անդրադարձել և անհեթեթ բաներ խոսել, բայց մենք մեր վրդովմունքը հայտնել ենք, հայտարարությամբ ենք հանդես եկել։ Պետք է Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես գա ու իրական վիճակը ներկայացնի։ Հասկացանք՝ Ռուսաստանի հեռուստաալքիները խոսում են, բա մերոնք ինչո՞ւ են լռում։ Գուցե իրենք փող են ստացել խոսելու համար՝ թուրքական, ադրբեջանական գումարներ, բա լավ, արտգործնախարարությունն ինչո՞ւ է լռում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր