Լուիս Սուարես. Չեմ կարծում, որ Նեյմարը տեղափոխվի «Ռեալ»
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը թերահավատ է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»:
«Նեյմարը հասուն մարդ է, որը գիտակցում էր, թե ինչ որոշում է կայացնում «Բարսելոնան» լքելիս: Իհարկե, նրա համար ծանր էր հեռանալը, քանի որ այստեղ երջանիկ էր: Բայց մենք բոլորս պետք է հաշտվենք նոր իրողության հետ:
Չեմ հավատում, որ նա կարող է տեղափոխվել «Ռեալ», ինչքան էլ այդ մասին խոսեն: Անկեղծ ասած, ես դա բացառում եմ: Ես գիտեմ, թե ինչն է դուր գալիս Նեյմարին, գիտեմ, թե նա ինչպես էր պաշտում «Բարսելոնային» և թիմակիցներին:
Այնպես էր, չեմ կարծում, թե նա կգնա Մադրիդ», ասել է Սուարեսը: