211652_close_icon
views-count3549 դիտում article-date 19:56 02-12-2017

Հոնդուրասում պարետային ժամ է մտցվել

Հոնդուրասում ընդդիմությունը դժգոհ է նախագահական ընտրություններում ձայների հաշվարկից և պահանջում է ամբողջական վերահաշվարկ: Իշխանություններն ի պատասխան արտակարգ դրություն են հայտարարել: Հոնդուրասի իշխանություններն քաղաքացիների բողոքի զանգվածային ցույցերից հետո ուրբաթ երեկոյան երկրում արտակարգ դրություն են հայտարարել: Այս մասին հայտարարել է կառավարության մամլո խոսնակը: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/в-гондурасе-введен-комендантский-час/a-41623595]Deutsche Welle[/url]-ն: Պարետային ժամը կգործի 10 օր երեկոյան ժամը 18-ից մինչև առավոտյան ժամը 6-ը: Նախօրեին Հոնդուրասի մի շարք շրջաններում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Ոստիկանության հետ ցուցարարների բախումների ժամանակ վիրավորվել է մոտ 20, ձերբակալվել ավելի քան 100 մարդ: Բողոքի ցույցերը կազմակերպել էր ընդդիմությունը, որը դժգոհ է նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակման ձգձգումից և իշխանություններին մեղադրում է կեղծիքի մեջ: Ձայների հաշվարկը շարունակվում է արդեն 6 օր: Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, քվեարկության 94 տոկոսը հաշվելուց հետո երկրի գործող նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը 1,5 տոկոսով առաջ է ընդդիմության թեկնածու Սալվադոր Նասրալից: Ընտրական հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել վերահաշվարկել վիճելի տեղամասերի քնեաթերթիկները: Ընդդիմությունը, սակայն, պահանջում է վերահաշվարկել բոլոր տեղամասերի քվերաթերթիկները:

Նմանատիպ նյութեր