6192 դիտում
15:28 01-12-2017
Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի կոշտ թափոններ» ծրագրի շրջանակներում ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Երևանի կոշտ թափոններ» ծրագրի շրջանակներում ստորագրվել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի (E5P հիմնադրամ) միջոցներից 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը:
Համաձայնագրի ստորագրմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն տիկին Էվա Մանիկը:
Ծրագիրը երեք բաղադրիչների միջոցով նպաստելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը: Առաջին բաղադրիչը նոր սանիտարական աղբավայրի առաջին երկու գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցումն է: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարևանությամբ և գտնվելու է Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության և կլիմայի վրա:
Ծրագրի երկրորդ բաղադրիչն ընդգրկում է գործող աղբավայրի փակումը և վերականգնումը՝ նոր աղբավայրը շահագործման հանձնելուց հետո:
Ծրագրի երրորդ բաղադրիչը կնպաստի այնպիսի համակարգերի և օբյեկտների նախապատրաստմանը և ներդրմանը, որոնք կավելացնեն վերամշակման ծավալները՝ երկարացնելով նոր աղբավայրի օգտակար շահագործման ժամկետը:
Համաձայնագրի շրջանակներում ներգրավվող դրամաշնորհային միջոցները նախատեսված է ուղղել ծրագրի երկրորդ բաղադրիչի ֆինանսավորմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է հետևյալ կերպ. 8 մլն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), 8 մլն եվրո վարկ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), 8 մլն եվրո դրամաշնորհ` Եվրոպական Միությունից` Հարևանության ներդրումային գործիքի միջոցով, 2 մլն եվրո դրամաշնորհ` E5P հիմնադրամից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
10164 դիտում
22:55 30-06-2017
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
964 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար