8144 դիտում
23:24 30-11-2017
Հայաստանի պատանի լողորդները հաղթանակներ են տոնում Իրանում
Թեհրանում մեկնարկել է լողի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Իրանի (8 թիմ), Հայաստանի, Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մրցավայր գործուղվել է մեր հանրապետության պատանի 10 լողորդ:
Մրցումային առաջին օրը 50 մետր բրաս ոճում Էդվարդ Ասատրյանը (11-12 տարեկաններ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Գրիգոր Գրիգորյան-Մուշեղ Կագանյան-Վահե Խաչատրյան-Ստեփան Աբրահամյան քառյակը նույն տարիքային խմբի 4x50 մետր ազատ ոճ փոխանցալողում նվաճել է հաղթողի կոչումը: Այս քառյակը հավասարը չի ունեցել նաև 4x100 մետր փոխանցալողում:
Նմանատիպ նյութեր
2114 դիտում
12:14 05-10-2015
Հայտնի են Հայաստանի լավագույն ուսանող լողորդները
4580 դիտում
20:38 09-10-2016
Հայտնի են Հայաստանի լավագույն ուսանող լողորդները
Այս բաժնից
4411 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1291 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ
1714 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն