«Զենիթի» խաղացողին վիճաբանության ժամանակ ծեծել են և ջարդել քիթը
«Զենիթի» պաշտպան Դենիս Տերենտևը նախօրեին տուժել է Սանկտ-Պետերբուրգում իր տան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ:
25-ամյա ֆուտբոլիստը իր մեքենայով բակ մտնելիս այլ մեքենայի հետ վարորդի հետ ճանապարհը զիջելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Արդյունքում Տերենտևին ծեծել են, նա դեմքի բազմաթիվ վնասվածքներ է ստացել, ջարդել են նրա քիթը:
Ներկա պահին ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում և փորձում պարզել ֆուտբոլիստին ծեծած անձանց ինքնությունը: