Թուրք պատգամավորի քիթը ջարդել են խորհրդարանում տուրուդմփոցի ժամանակ
Թուրքիայի խորհրդարանում Դատավորների և դատախազների գերագույն կառույցում փոխոխություններ մտցնելո մասին օրինագծի և հիմնական ընդիմադիր քննարկման ժամանակ վիճաբանություն է սկսվել իշշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամների միջև:
Վեճն արագ վերածվել է ծեծլռտուքի, երբ ընդդիմադիր կուսակցության անդամ, պատգամավոր Բյուլենթ Թեզջանը հայտարարել է, որ կառավարությունը չարաշահում է իրեն տրված լիազորությունները: Դա այնպես է բարկացրել իշխող կուսակցության անդամ Բայրամ Օզչելիքին, որ վերջինս արագ վազել է ամբիոնի մոտ կանգնած Թեզջանի մոտ և բռունցքով հարվածել նրա դեմքին:
Սկսվել է տուրուդմփոց, որի ժամանակ պատգամավոր Ալի Իհսան Քոքթուրքի քիթը ջարդել են: Նրան տեղափոխել են հիվանդանոց: