211652_close_icon
views-count1664 դիտում article-date 15:30 29-11-2017

Մայրաքաղաքում կտեղադրվեն նոր հուշատախտակներ

Երևանի ավագանու նոյեմբերի 29-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Հովհաննիսյանի, պետական գործիչ, գիտնական, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Սլավիկ Պարոնյանի, ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Ավդալբեկյանի, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելլա Դավթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:

Նմանատիպ նյութեր